Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/29778/02/20 քաղաքացիական գործով պատասխանող՝ «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

02.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ԵԴ/29778/02/20

25.04 2023թ.



Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ







Պատասխանող՝ «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին

Հասցե՝ ՀՀ ք.Երևան, Գրիբայեդովի 60





Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/29778/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Վահան Ժորժիկի Զադորյանի ընդդեմ «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք «Հայաստանի ապահովագրողների բյուրո» ՀԿ, «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն, Գագիկ Միքայելի Ղազարյան՝՝ «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության արդյունքներն անհիմն ճանաչելու պահանջի մասին:

Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. մայիսի 31 -ին, ժամը՝ 12:50-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում /հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, դահլիճ 9/:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:



Դատավորի գործավար Ս.Մաթևոսյան

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`