Թիվ ԵԴ/6685/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Ռոման Ռազմիկի Սարուխանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.06.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Սուսաննա Վլադիկի Մանուկյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ռոման Ռազմիկի Սարուխանյանի, <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, ԱՁ Համլետ Խաչիկի Մանուկյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը
ՈՐՈՇԵՑ
1. Ըստ հայցի Սուսաննա Վլադիկի Մանուկյանի ընդդեմ Ռոման Ռազմիկի Սարուխանյանի, <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, ԱՁ Համլետ Խաչիկի Մանուկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 14.06.2023 թվականին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`