Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0926/05/22 վվարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:

15.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/8789/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«04» մայիսի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման` պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Կարեն Էլյազյանին, Վիգեն Էլյազյանին, Անուշ Գևորգյանին, Սոֆիա Էլյազյանին և Բաբկեն Էլյազյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման` 26.07.2021 թվականի թիվ Մ-26072021-09-0009 մերժման որոշումն անվավեր ճանաչելու և Սյունիքի մարզ քաղաք Կապան Մ. Պապյան 26 շենք 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցումը կատարելուն և նոր գրանցման վկայական տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Սույն գործով 04.05.2023 թվականին տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանի մատնանշման հիման վրա հայցի առարկան ձևակերպվել է հետևյալ կերպ՝ պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու վերաբերյալ:
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Կարեն Էլյազյանին, Վիգեն Էլյազյանին, Անուշ Գևորգյանին, Սոֆիա Էլյազյանին և Բաբկեն Էլյազյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջինիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձինք հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները, ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը, գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտի արդյունքում շոշափվելու են Կարեն Էլյազյանի, Վիգեն Էլյազյանի, Անուշ Գևորգյանի, Սոֆիա Էլյազյանի և Բաբկեն Էլյազյանի իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Կարեն Էլյազյանին, Վիգեն Էլյազյանին, Անուշ Գևորգյանին, Սոֆիա Էլյազյանին և Բաբկեն Էլյազյանին դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձինք:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`





Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման` պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Կարեն Էլյազյանին, Վիգեն Էլյազյանին, Անուշ Գևորգյանին, Սոֆիա Էլյազյանին և Բաբկեն Էլյազյանին ներգրավել որպես երրորդ անձինք:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ






















Երրորդ անձ՝




Սոֆիա Էլյազյանին
(Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Պապյան, շենք 26, բն. 27)



ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/8789/05/21 վարչական գործն ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Կարեն Էլյազյան, Վիգեն Էլյազան, Անուշ Գևորգյան, Սոֆիա Էլյազյան, Բաբկեն Էլյազյան՝ պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին:
Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 04.05.2023 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին» որոշումը՝ «3» թերթից, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները՝ «25» թերթից
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ





Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`