Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/1712/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

17.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պարտապան Ա/Ձ Սերգեյ Աղաջանյանին
Արմավիրի մարզ, Ակնաշեն

ՀՀ Սնանկության դատարանի 25․05․2023 թվականի որոշմամբ «Արարատբանկ» ԲԲԸ-ի դիմումը Ա/Ձ Սերգեյ Աղաջանյանյին (բնակության հասցե՝ Լոռու մարզ, ք․ վանաձոր, Մոսկովյան փողոց 12 շենք, բնակարան3, գործունեության հասցե՝ Արմավիրի մարզ, Ակնաշեն, գրանցման համար՝ 99.829099, ՀՎՀՀ՝ 37802715) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Ծանուցվում եք, որ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են սնանկության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում դատարանը գործի քննությունը կիրականացնի Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով։
Սնանկության գործի մասին տեղեկատվությունը հասանելի է դատական համակարգ տեղեկատվական համակարգում՝ datalex.am։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`