Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/59646/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյան
/ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/59646/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙՕՎՆԵ՚ ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանի ընդդեմ պատասխանող ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գ.Ներսիսյանի՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գ.Ներսիսյանի 13.06.2022թ. կայացրած թիվ ՍՑ-ՆԳ-2022/166 ծածկագրով որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/59646/02/22 քաղաքացիական գործով 04.10..2023թ.–ին, ժամը 12:00-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:



Դատավորի օգնական՝ Վ. Բաստաջյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010-511-813 /+415/

Էլ. փոստ`