Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1240/04/23 սնանկության գործով դատական ծանուցագիր

11.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսնգրքի 95-րդ հոդված

«ՄԱՅ ՎԻԼԼԻՋ» ՍՊ ընկերությանը
/հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Անկախության 2-րդ փ., թիվ 12/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 18.04․2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «ՄԱՅ ՎԻԼԼԻՋ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ` 03551806, գրանցման համար՝ 42.110.1097237, գրանցման օրը՝ 18.10.2019թ., հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Անկախության 2-րդ փ., թիվ 12, տնօրեն՝ Արթուր Հենզելի Հարության, հասցե՝ Երևան, Կենտրոն, Լեոյի փ., 1շ., բն. 30) սնանկ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին, ինչպես նաև սնանկ ճանաչելու մասին դիմումի և կից փաստաթղթերի օրինակը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ 1-ին մասի համաձայն` եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-30-04

Էլ. փոստ`