Թիվ ԿԴ/4715/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.07.2023
Պատասխանող` Վահրամ Բորիսի Սիրունյանի /Կոտայքի մարզ, Նոր Գեղի, Ֆր. Թևոսյանի փ., 5 փկղ., 5-3/
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող Թիվ ԿԴ/4715/02/23 քաղաքացիական գործով` ըստ հայցի Գայանե Էդվարդի Մուսինյանի ընդդեմ Հայկ Բորիսի Սիրունյանի, Բորիս Արշավիրի Սիրունյանի, Ջեյրան Կառլենի Սիրունյանի, Վահրամ Բորիսի Սիրունյանի՝ ալիմենտի բռնագանձման և անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու , իսկ անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարից պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 2023թ. օգոստոսի 14-ին ժամը 14:20-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 2-03-98/:
Դատավոր՝ Մ. Գևորգյան /դատավորի օգնական` Ջ. Նազարյան/
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8
Հեռ..` +374 222 2-03-98
Վեբ կայք` www.court.am
Էլ. փոստ`