Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/0904/17/16 արբիտրաժային գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

22.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93- րդ հոդվածի 2-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am , աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԿԴ/0904/17/16
ԴԴ-9.1- Ե/¬¬¬¬¬¬¬________________
<<19>> սեպտեմբերի 2023թ.
Արբիտրաժային գործով դիմող՝
Վազգեն Գրիգորյանին
/ՀՀ, Սյունիքի մ., Նորաշենիկ գյուղ 3-րդ թաղ., 5 տուն/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Արմինե Սամվելի Օվչյանի, Վահե Սահակյանի, Մանե Վարդանի Մարտիրոսյանի, Էդգար Բադալյանի, Լիլիթ Հայրապետյանի, Արա Ավետիսյանի, Մարինե Գրենիկի Ավթանդիլյանի, Կարինե Գրենիկի Ավթանդիլյանի, Սերգեյ Գագիկի Գրիգորյանի, Վազգեն Գագիկի Գրիգորյանի և Արթուր Օհանյանի (այսուհետ նաև՝ Դիմումատուներ)՝ ընդդեմ <<Ակբա Բանկ>> ԲԲ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ Հայաստանի բանկերի միության <<Ֆինանսական արբիտրաժ>> հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 29.02.2016թ. կայացված 08-206/09/13, 08-186/09/13, 08-192/09/13, 08-207/09/13, 08-249/09/13, 08-257/10/13, 08-249/10/13, 08-255/10/13, 08-190/09/13, 08-263/10/13, 08-258/10/13, 08-189/09/13 վճիռները չեղյալ ճանաչելու, գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 19-ը, ժամը 11:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 1499-րդ հոդվածով կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`