Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28844/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


«Ավտո Էսպերտ Փորձագիտական» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Շ. Շահամիրյան փողոց, 1 շենք, բնակարան 123-124

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետյան փողոց, 116/1 և 116/5

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց, 16, տարածք 1/1

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ․ Հովհաննիսյան


ԵԴ/7971/02/23
ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Անահիտ Աղասու Բաղրամյանի ներկայացուցիչ Աշոտ Մկրտչյանի, Վահագն Թադևոսյանի, պատասխանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Էլեն Շահբազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Վասիլ Ցականյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Աղասու Բաղրամյանի ընդդեմ «Ավտո Էսպերտ Փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Անահիտ Աղասու Բաղրամյանը 28.02.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Ավտո Էսպերտ Փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 02.03.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշմամբ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործով «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Դատարան ներկայացված հայցադիմումով Անահիտ Աղասու Բաղրամյանի ներկայացուցիչ Վահագն Թադևոսյանը հայտնել է, որ Անահիտ Բաղրամյանը հանդիսանում է TOYOTA CAMRI 2.5 HIBRID մակնիշի, 37 QS 205 համարանիշի ավտոմեքենայի սեփականատերը:
Հայցվորի և «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲ ընկերության միջև 17.10.2022 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր /այսուհետ՝ նաև ԱՊՊԱ պայմանագիր/, որի հիման վրա հայցվորին տրվել է թիվ SR273284 վկայականը:
28.12.2022 թվականին ՀՀ, Արմավիրի մարզի, Արմավիր քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների հատման խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար /այսուհետ՝ նաև ՃՏՊ/ հայցվորին պատկանող TOYOTA CAMRI 2.5 HIBRID մակնիշի, 37 QS 205 համարանիշի ավտոմեքենայի / պատահարի պահին մեքենայի ղեկին եղել է Հայցվորի որդին՝ Արշավ Մկրտչյանը/ և Դավիթ Ուրուշաձեի վարած MERSEDES-BENZ մակնիշի, GEER812RE համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ:
Վթարի վերաբերյալ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից կազմվել է թիվ 501 արձանագրությունը:
Վթարի արդյունքում հայցվորին պատճաովել է նյութական վնաս:
ԱՊՊԱ պայմանագրի շրջանակևակներում վնասի հատուցում ստանալու համար հայցվորը 04.01.2023 թվականին դիմել է «Նաիրի Իևշուրանս» ԱՓԲ ընկերությանը:
Առաջնային փորձաքննության արդյունքներով հացվորը տվյալ ՃՏՊ-ում ճանաչվել է անմեղ, իսկ պատճառված նյութական վնասի չափը ասհմանվել է 515.000 ՀՀ դրամ:
19.01.2023 թվականին պատասխանողը որոշում է կայացրել հայցվորին 515.000 ՀՀ դրամ ապահովագրության հատուցման գումարի վճարման մասին:
Այնուհետև Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի պատվերով իրականացվել է կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Ավտո Էքսպերտ Փորձագիտական» ՍՊԸ-ին:
Պատասխանողի կողմից անցկացված փարձաքննության արդյունքում 22.01.2022 թվականին տրվել է N FS99007998 եզրակացությունը վերը նշված ՃՏՊ-ի վերաբերյալ:
Եզրակացության համաձայն՝ հայցվորը տվյալ ՃՏՊ-ում ճանաչվել է մեղավոր, ինչի հիման վրա «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունը 23.01.2023 թվականի որոշմամբ մերժել է հայցվորին ապահովագրական հատուցման գումարի վճարումը:
Պատասխանողի եզրակացության հիմքով հայցվորի գույքին պատճառված վնասի գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունը 23.01.2023 թվականի որոշմամբ մերժվել է:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդված, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 22-րդ հոդվածները՝ հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ առկա են երկու իրարամերժ արդյունքներով փորձագիտական եզրակացություններ և ակնհայտ է, որ պատասխանող ընկերության կողմից կազմված եզրակացությունը հակասում է հայցվորի օրինական շահերին:
Դրանով պայմանավորված վերը նշված իրավանորմով սահմանված քաղաքացիական իրավունքների ն պարտականությունների ծագման հիմք է հանդիսացել իրավաբանական անձի՝ այս դեպքում Պատասխանողի գործողությունների հետևանքը, որի հիմքով հայցվորին պատճառված վնասը չի փոխհատուցվում և որպես տուժող հայցվորի մոտ սույն քաղաքացիական իրավահարաբերությունների ծագմամբ առաջանում է պահանջի իրավունքը իր խախտված իրավունքների վերականգնումը դատական կարգով:
Նշել է, որ «Ավտո Էքսպերտ Փորձագիտական» ՍՊ ընկերության 22.01.2022 թվականի N FS99007998 եզրակացությունը բացասական իրավական հետևանքներ է առաջացրել հայցվորի համար: Իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բիտւլ պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-ին մասի տրամաբանությամբ տվյալ պարագայում իրավունքների պաշտպանութան միակ եղանակը դատական կարգով իրականացնումն է:
Վերոգրյալի հաշվառմամբ Անահիտ Աղասու Բաղրամյանի ներկայացուցիչ Վահագն Թադևոսյանը դատարանին խնդրել է անվավեր ճանաչել պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության «Ավտո Էքսպերտ Փորձագիտական» ՍՊ ընկերության 22.01.2022 թվականի N FS99007998 եզրակացությունը և պարտավորեցնել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Անահիտ Աղասու Բաղրամյանին վճարել 515.000 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար:
Պատասխանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ամբողջությամբ առարկել են ներկայացված հայցի դեմ՝ դատարանին խնդրելով հայցը մերժել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը «16:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի 22.01.2023 թվականի թիվ FS99007998 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու հիմքերի առկայությունը,
բ) 515.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում վճարելու «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորության առկայության փաստը:
3.2. Պատասխանող «Ավտո Էսպերտ Փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը, այդ թվում՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի 22.01.2023 թվականի թիվ FS99007998 եզրակացության իրավաչափ լինելը:
3.3. Պատասխանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը, այդ թվում՝ 23.01.2023 թվականին կայացված ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) թիվ CT03052460-2 որոշում-ծանուցման իրավաչափ լինելը:
4․ Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`