Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/0355/02/24 քաղաքացիական գործով պպատասխանող Ավեդիս Թաչճեանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Գայանե Մարտիրոսի Թաչճեանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ավեդիս Թաչճեանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ,


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Գայանե Մարտիրոսի Թաչճեանի ընդդեմ Ավեդիս Թաչճեանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
2. Քաղաքացիական գործով ըստ հայցի Գայանե Մարտիրոսի Թաչճեանի ընդդեմ Ավեդիս Թաչճեանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, եզրափակիչ դատական ակտը հրապարակել 05.04.2024 թվականին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում` դատական ակտը տեղադրելու միջոցով (www.court.am, www.datalex.am):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`