Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0244/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 15 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Նարեկ Գագիկի Գևորգյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Սարյան 6
Գագիկ Արտուշի Գևորգյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Սարյան 6
Արտուշ Գագիկի Գևորգյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Սարյան 6
Աննա Ռազմիկի Հարությունյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Սարյան 6
Ամալյա Մխիթարի Պապոյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Սարյան 6

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

05 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերության (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Նարեկ Գագիկի Գևորգյանի, Գագիկի Արտուշի Գևորգյանի, Աննա Ռազմիկի Հարությունյանի, Ամալյա Մխիթարի Պապոյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Նարեկ Գագիկի Գևորգյանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Նարեկ Գագիկի Գևորգյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0244/02/23 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
28․02․2023 թվականին «Արարատբանկ» ԲԲ ընկերությունը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նարեկ Գագիկի Գևորգյանի, Գագիկի Արտուշի Գևորգյանի, Աննա Ռազմիկի Հարությունյանի, Ամալյա Մխիթարի Պապոյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Նարեկ Գագիկի Գևորգյանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Նարեկ Գագիկի Գևորգյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 09.03.2023 թվականին:
Դատարանի 20.03.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 19.05.2023թ. որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանն, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 12․09․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 30․11.2023 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
30․11․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
03․01․2024 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-24/24) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 487-Վ/023 եզրակացությունը:
Դատարանի 03․01․2024 թվականի որոշմամբ գործի վարությը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 30․11.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 05․03.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Նարեկ Գագիկի Գևորգյանի, Գագիկի Արտուշի Գևորգյանի, Աննա Ռազմիկի Հարությունյանի, Ամալյա Մխիթարի Պապոյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Նարեկ Գագիկի Գևորգյանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Նարեկ Գագիկի Գևորգյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0244/02/23 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մայիսի 02-ին՝ ժամը «10:00»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`