Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29649/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրև

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/29649/02/23

Պատասխանող՝ Նարինե Արմենի Ղազարյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Վրացական փողոց, 21/1



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 4-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Վահե Աշոտի Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ պատասխանող Նարինե Արմենի Ղազարյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, երեխայի հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու պահանջի մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի սեպտեմբերի 6-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Նարինե Արմենի Ղազարյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, խնդրելով սահմանել Վահե Աշոտի Հովհաննիսյանի և նրա երեխայի՝ Աշոտ Վահեի Հովհաննիսյանի հետ տեսակցության և շփման հետևյալ կարգը՝ 11.07.2020 թվականին ծնված Աշոտ Վահեի Հովհաննիսյանի՝ շաբաթական չորս օր, ուրբաթ, շաբաթ, կիրակի և երեքշաբթի, այն է՝ ուրբաթ օրը 17:00-ից գիշերակացով, շաբաթ ամբողջ օրը և կիրակի օրը մինչև երեկոյան 18:00, երեքշաբթի օրը 17:00-ից մինչև 20:00 առանց մոր ներկայության՝ տեսակցության և շփման վայրը սահմանելով Վահե Հովհաննիսյանի բնակության վայրը:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 11-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 20.09.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանող կողմի ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/29649/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 15-ին ժամը 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`