Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Թամարա Պետրոսի Մուրադյանին
ՀՀ, ք. Երևան, Հովսեփ Էմինի 82 շենք, բնակարան 1

Նորայր Սարգսի Պետրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 3 շենք, բնակարան 28


ԵԴ/48421/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Թամարա Պետրոսի Մուրադյանի, պատասխանող Նորայր Սարգսի Պետրոսյանի, պատասխանող Նորայր Սարգսի Պետրոսյանի ներկայացուցիչ Տաթևիկ Բուջատյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Թամարա Պետրոսի Մուրադյանի ընդդեմ Նորայր Սարգսի Պետրոսյանի` պատվին, արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Թամարա Պետրոսի Մուրադյանը 16․09․2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նորայր Սարգսի Պետրոսյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, որը 22.09.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 28․09․2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Թամարա Պետրոսի Մուրադյանը 11․11․2022 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել դատարան։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Նորայր Սարգսի Պետրոսյանի պատկանող գույքի վրա։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի կողմից 23.12.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 27.12.2022 թվականին:
Նորայր Սարգսի Պետրոսյանի կողմից 19.01.2023 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան/առարկություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23.01.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Պատասխանող Նորայր Սարգսի Պետրոսյանի կողմից 19.01.2023 թվականին դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի արձանագրային որոշմամբ սահմանվել են հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 03.10.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործից առանձնացվել է Թամարա Պետրոսի Մուրադյանի հայցն ընդդեմ Նորայր Սարգսի Պետրոսյանի` 07.05.2021 թվականի գրության մեջ պարունակվող ենթադրյալ վիրավորական և զրպարտչական արտահայտությունների համար վնասի հատուցման պահանջի մասին, իսկ ըստ հայցի Թամարա Պետրոսի Մուրադյանի ընդդեմ Նորայր Սարգսի Պետրոսյանի` 10.08.2022 թվականի գրության մեջ պարունակվող ենթադրյալ վիրավորական և զրպարտչական արտահայտությունների համար վնասի հատուցման պահանջի մասով գործի քննությունը վերսկսվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13.11.2023 թվականի արձանագրային որոշմամբ կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Թիվ ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Թամարա Պետրոսի Մուրադյանի ընդդեմ Նորայր Սարգսի Պետրոսյանի` պատվին, արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մայիսի 07-ին, ժամը 10:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`