Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Հայցվոր Վաղարշակ Սարգսյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3-րդ փողոց, տուն 7/

Հայցվոր Վաղարշակ Ռազմիկի Սարգսյանի ներկայացուցիչ Նորայր Ավագյանին
/ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 101 գրասենյակ/

Հայցվոր Ռազմիկ Սարգսյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3-րդ փողոց, տուն 7/

Հայցվոր Ռազմիկ Համազասպի Սարգսյանի ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանին
/ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 101 գրասենյակ/

Պատասխանող Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանին
/ք. Երևան, Կենտրոն Ասրևի փողոց, 5 տուն/

Երրորդ անձ Սուսաննա Պողոսյանին
/ք. Երևան, Մանուշյան փողոց, 60 տուն/

Երրորդ անձ Ռուբիկ-Օֆիկ Օսկանյանի ներկայացուցիչ Արթուր Չերչինյանին
/ք. Երևան, Բելյակով 5, 2 տարածք/

Երրորդ անձ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանին
/ք. Երևան, Ա. Սարգսյան 1/

Երրորդ անձ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանին
/ք. Երևան, Բաղրամյան 1 փակուղի, 14 շենք, 162 տարածք/

Երրորդ անձ Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանին
/ք. Երևան, Գայի պողոտա, 19/



ԵԿԴ/3497/02/17

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ պատասխանող Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Ռոբին-Օֆիկ Օսկանյանի ներկայացուցիչ Արթուր Չերչինյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Վաղարշակ Ռազմիկի Սարգսյանի, Ռազմիկ Համազասպի Սարգսյանի, Ազգանուշ Վաղարշակի Բաղդասարյանի ընդդեմ Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Սուսաննա Պողոսյանի, Ռոբին-Օֆիկ Օսկանյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` առոչինչ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորներ Վաղարշակ Ռազմիկի Սարգսյանը, Ռազմիկ Համազասպի Սարգսյանը, Ազգանուշ Վաղարշակի Բաղդասարյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ պատասխանող Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի, երրորդ անձինք Սուսաննա Պողոսյանի, Ռոբին-Օֆիկ Օսկանյանի` առոչինչ գործարքը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է. Ավետիսյան) 08.09.2017թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է.Ավետիսյան) 08.09.2017 թվականի որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը և որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ /ներկայումս` Իոսիֆյան/ փողոցի թիվ 7 հասցեի Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի անվամբ անշարժ գույքի վրա:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է.Ավետիսյան) 24.10.2019 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է.Ավետիսյան) թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով 24.10.2019 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել երրորդ անձ Ռոբիկ-Օֆիկ Օսկանյանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Վաղարշակ Ռազմիկի Սարգսյանի, Ռազմիկ Համազասպի Սարգսյանի և Ազգանուշ Վաղարշակի Բաղդասրյանի ընդդեմ Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի (երրորդ անձինք՝ Սուսաննա Պողոսյան, Ռոբիկ-Օֆիկ Օսկանյան, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյան, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյան, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյան)՝ առոչինչ գործարքը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, դատարանի 24.10.2019թ. վճռի դեմ երրորդ անձ Ռոբիկ-Օֆիկ Օսկանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է՝ նշված վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործը 26.01.2021թ. մակագրվել և 01.02.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.02.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 30.01.2024 թվականին կայացվրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Վաղարշակ Ռազմիկի Սարգսյանի, Ռազմիկ Համազասպի Սարգսյանի, Ազգանուշ Վաղարշակի Բաղդասարյանի ընդդեմ Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Սուսաննա Պողոսյանի, Ռոբին-Օֆիկ Օսկանյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` առոչինչ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մայիսի 07-ին, ժամը 15:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`