Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/0257/05/23 վարչական գործով հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին որոշում

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«23» փետրվարի 2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված «Հայցի առարկան փոփոխելու մասին» միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան, Ալբերտ Հովսեփյան, Կարապի Լիճ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել (ստացվել է 19.02.2024 թվականին) «Հայցի առարկան փոփոխելու մասին» միջնորդություն:
Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում։
Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ հայցվորն ունի հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու իրավունք, որը, սակայն բացարձակ իրավունք չէ և դատարանի կողմից կարող է թույլատրվել, եթե իրականացվում է գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում և չի հանգեցնում հայցի էության փոփոխության:
Տվյալ դեպքում, Դատարանը գտնում է, որ փոփոխությունը վարչական դատարանի ընդդատության սահմաններում է և չի հանգեցնում հայցի էության փոփոխության:
Հետևաբար, Դատարանը թույլատրում է հայցի առարկայի փոփոխությունը՝ պահանջը ձևակերպելով հետևյալ կերպ. ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի առարկան փոփոխելու մասին, բավարարել և թույլատրել հայցի առարկայի փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ









ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07 (216)

ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23 «23» փետրվարի 2024թ.

Երրորդ անձ՝ Գագիկ Հովսեփյանին
(ք. Երևան, Եկմալյան 1 փ., հ. 10 տուն)


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 23.02.2024 թվականի «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին» որոշումը՝ «2» թերթից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`