Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով որոշում և դատական ծանուցագիր

20.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԱՆԴ/3423/02/14
Երրորդ անձ՝ Ավետիք Ցոլակի Պետրոսյանին
/ք.Երևան, Կովկասյան 42 տուն/
Հայցվոր՝ Հրաչյա Մարատի Գրիգորյանին
/ք.Երևան, Քաջազնունու փող., 8/1 շ., բն. 44/

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԱՆԴ/3423/02/14 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 15.03.2024թ. կայացված որոշումը` «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» :
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր « 5 » թերթից:
Դատավորի օգնական ՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու
և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին

15 մարտի 2024թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանս, քննության առնելով ըստ հայցի Հրաչյա Մարատի Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Արսենի Բաղդասարյանի, երրորդ անձ՝ Ավետիք Ցոլակի Պետրոսյան՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Գործի դատավարական նախապատմությունը
Հրաչյա Մարատի Գրիգորյանը 2014թ. նոյեմբերի 11-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեորգի Արսենի Բաղդասարյանի՝ անշարժ գույքի ½ բաժնի նկատմամբ գնորդ ճանաչելու, գնորդի իրավունքները և պարտականությունները փոխանցելու, որպես հետևանք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի (դատավոր Ա. Մխիթարյան) 2014թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Դատարանի 2016թ. հունիսի 10-ի արձանագրային որոշմամբ Ավետիք Ցոլակի Պետրոսյանը թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես երրորդ անձ:
Պատասխանողի ներկայացուցիչը 2017թ. հունիսի 22-ին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Գրիգորյան) 2019թ. փետրվարի 4-ի վճռով փոփոխված հայցը՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, բավարարվել է:
Նշված վճիռը Պատասխանողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ. Հարթենյան) 2019թ. հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Գրիգորյան) 2019թ. փետրվարի 4-ի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով վճիռը թողնվել է անփոփոխ:
Նշված որոշումը Պատասխանողի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2020թ. հունվարի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը ընդունվել է վարույթ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ. Հարթենյան) 2019թ. հուլիսի 19-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Իսկանդարյան) 2022թ. հունվարի 19-ի որոշմամբ հայցն թողնվել է առանց քննության:
Նշված որոշումը Հայցվորի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Հ. Ենոքյան) 2022թ. մայիսի 13-ի որոշմամբ Հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարվել է և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով 2022թ. հունվարի 19-ի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերացվել է:
Նշված որոշումը Պատասխանողի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. օգոստոսի 3-ի որոշմամբ վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
Թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործը 2022թ. հոկտեմբերի 31-ին մակագրվել է դատավոր Գ. Վարդանյանին:
Դատարանի 2022թ. նոյեմբերի 8-ի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ:
Դատարանի 2023թ. մայիսի 11-ի արձանագրային որոշմամբ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասով ապացուցման պարտականություն է բաշխվել:
2024թ. փետրվարի 22-ին գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2024թ. մարտի 15-ը:

2. Հայցվորի դիրքորոշումը
Դիմելով Դատարան՝ Հայցվորը հայտնել է, որ ք. Երևան, Կովկասյան փ. 42 հասցեում գտնվող անհատական բնակելի տունը 14.08.2007թ. տրամադրված թիվ 2239599 սեփականության վկայականի համաձայն պատկանել է Ամալյա Ազատի Տոնոյանին:
06.11.2011թ. Ամալյա Ազատի Տոնոյանի և Պատասխանողի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի գինը կազմել է 127,800,000.00 ՀՀ դրամ: Պատասխանողի իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: 08.09.2014թ. Հայցվորի, Պատասխանողի և Մաթևոս Գրիգորյանի միջև կնքվել է գրավոր համաձայնագիր-պարտավորագիր, որի համաձայն՝ ք. Երևան, Կովկասյան փ. 42 հասցեում գտնվող բնակելի տան՝ 06.11.2011թ. պայմանագրում նշված արժեքից 68,000.00 ԱՄՆ դոլարը վճարել է Պատասխանողը, 60,000.00 ԱՄՆ դոլարը՝ Մաթևոս Գևորգյանը, իսկ մնացած գումարը՝ Հայցվորը: Նշվել է նաև, որ տունն իրականում համարվում է նրանց բոլորի սեփականությունը, սակայն՝ ժամանակավորապես ձևակերպվում է Պատասխանողի անվամբ: Մինչև 05.11.2011թ. Պատասխանողը պարտավորվել է վճարել Մաթևոս Գևորգյանի և Հրաչյա Գրիգորյանի վճարած գումարները, հակառակ պարագայում անշարժ գույքը պետք է ձևակերպվեր Մաթևոս Գևորգյանի և Հրաչյա Գրիգորյանի անվամբ, իսկ մինչև նշված ժամկետի ավարտը Պատասխանողն իրավունք չունի օտարել, գրավ դնել անշարժ գույքը կամ որևէ գործարք կատարել՝ առանց Մաթևոս Գևորգյանի և Հրաչյա Գրիգորյանի համաձայնության: Մինչև 05.11.2011թ. Պատասխանողի կողմից գումարները չվճարելու դեպքում անշարժ գույքը պետք է վաճառվեր, իսկ ստացված գումարները բաշխվեին Կողմերի միջև՝ իրենց բաժիններին համաչափ:
Մինչև 05.11.2011թ. Պատասխանողը չի վճարել Հայցվորի վճարած գումարները և տան ½-րդ բաժինը չի ձևակերպել Հայցվորի անվամբ:
Տան գինը մոտավորապես կազմել է 300,000.00 ԱՄՆ դոլար, որից Պատասխանողը վճարել է 68,000.00 ԱՄՆ դոլար, 60,000.00 ԱՄն դոլարը վճարել է Մաթևոս Գևորգյանը, իսկ մնացած 172,000.00 ԱՄՆ դոլարը վճարել է Հայցվորը:
Պատասխանողի կողմից իր պարտավորությունները չկատարելու արդյունքում վերոնշյալ անշարժ գույքի 1/3-րդ բաժնի նկատմամբ Հայցվորին պետք է ճանաչել որպես գնորդ՝ նրան փոխանցելով գնորդի իրավունքները, իսկ այդ մասով Պատասխանողի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:
Որպես հայցի իրավական հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3, 10 հոդվածները:
Վերոգրյալների հիման վրա խնդրել է ք. Երևան, Կովկասյան փ. 42 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ ½-րդ բաժնով Հայցվորին ճանաչել գնորդ՝ նրան փոխանցելով պայմանագրով տան ½-րդ բաժնի մասի նկատմամբ գնորդի իրավունքներն ու պարտականությունները և որպես հետևանք տան ½-րդ բաժնի նկատմամբ անվավեր ճանաչել Պատասխանողի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
22.01.2016թ. Դատարան մուտքագրված հայցի հիմքը և առարկան փոխելու վերաբերյալ դիմումով Հայցվորը հայտնել է, որ 08.09.2014թ. կնքված համաձայնագիր-պարտավորագիրը նոտարական ձևով չի վավերացվել, որից էլ հետևում է, որ Պատասխանողը տան 2/3-րդ բաժնեմասը Հայցվորի անունով պետք է վերաձևակերպեր կամավոր:
Հիմք ընդունելով այն հանգամանքները, որ Պատասխանողը չի կատարել համաձայնագիր-պարտավորագրով ստանձնած պարտավորությունը, գտել է, որ Պատասխանողից հօգուտ իրեն ենթակա է բռնագանձման 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 352, 881, 882 հոդվածները՝ խնդրել է Պատասխանողից բռնագանձել 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ նրա համաձայնության դեպքում 06.11.2011թ. կնքված պայմանագրով Հայցվորին ճանաչել վերոնշյալ անշարժ գույքի 2/3-րդ բաժնի գնորդ՝ փոխանցելով գնորդի իրավունքները և պարտականությունները, և որպես հետևանք անվավեր ճանաչել Պատասխանողի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
12.05.2017թ. դատական նիստի ընթացքում ներկայացրած դիմումով Հայցվորը հայտնել է, որ պնդում է հայցը միայն 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով:
10.05.2018թ. դատական նիստի ընթացքում ներկայացրած միջնորդությամբ Հայցվորը հայտնել է, որ Պատասխանողի ներկայացրած հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Նշել է, որ 03.11.2014-10.11.2014թթ. ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչև Պատասխանողի կողմից նշված վաղեմության ժամկետի ավարտը, գտնվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերությունում՝ բուժման մեջ, և զրկված է եղել դատարան հայց ներկայացնելու հնարավորությունից:
Նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, ուստի՝ գտել է, որ հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելը ենթակա է հարգելի ճանաչման և վերականգնման:
23.05.2018թ. Դատարան մուտքագրված դիմումով՝ հղում կատարելով թիվ ԵԱՔԴ/1214/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռին, հայտնել է, որ հնարավորություն չի ունեցել հայցադիմում ներկայացնել, քանի որ, դատարանում քննվելիս է եղել Պատասխանողի սեփականության իրավունքի գրանցումը: Գործին՝ որպես կողմ, մասնակցել է նաև ինքը և քանի դեռ վերջնական դատական ակտով չէր հաստատվել այն հանգամանքը, որ 06.11.2011թ. կնքված պայմանագիրն անվավեր չէ, այն օրինական էր, ինքը հնարավորություն չի ունեցել պահանջել Պատասխանողից կատարել իրենց միջև առկա պարտավորությունը:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61 հոդվածի 1-ին մասը, 63 հոդվածը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին մասը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ և հարգելի պատճառներով՝ խնդրել է բավարարել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը:
04.12.2018թ. Դատարան մուտքագրված՝ հայցի հիմքը լրացնելու և հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ, միջնորդությամբ Հայցվորը հայտնել է, որ գործի փաստերով հիմնավորվում է Կողմերի միջև 08.09.2011թ. գրավոր համաձայնագիր-պարտավորագիր կնքված լինելու փաստը: Հաստատվում է նաև 06.11.2011թ. կնքված պայմանագրով Պատասխանողի կողմից 127,800,000.00 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք գնելու փաստը: Այդ ժամանակի փոխարժեքի համաձայն՝ անշարժ գույքի արժեքը կազմել է 300,000.00 ԱՄՆ դոլար, որից 172,000.00 ԱՄՆ դոլարը վճարել է Հայցվորը:
Կողմերի միջև կնքված համաձայնագրից բխում է, որ մինչ 05.11.2011թ. Պատասխանողը պարտավոր էր Հայցվորին վճարել տան արժեքի՝ Հայցվորի կողմից վճարված գումարը կամ տան 1/3-րդ մասը ձևակերպեր Հայցվորի անվամբ:
Նշել է, որ Կողմերի միջև կնքված համաձայնագիրը նոտարական կարգով չի վավերացվել, այսինքն՝ օրենքին չի համապատասխանում:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կողմերի միջև կնքված համաձայնագիրն առոչինչ է, գտել է, որ պետք է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 303, 304 հոդվածները, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առոչինչ գործարքի արդյունքում Պատասխանողը Հայցվորից ստացել է 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ գտել է, որ Պատասխանողից պետք է բռնագանձել 172,000.00 ԱՄՆ դոլար գումարը:
Վերոգրյալների հիման վրա խնդրել է 08.09.2011թ. կնքված գործարքի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ Պատասխանողից բռնագանձել 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը:
Դատարանին ներկայացրած դիրքորոշմամբ Հայցվորը հղում կատարելով գործի դատավարական նախապատմությանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289, 438, 561, 562, 447 հոդվածները, կատարելով մեջբերում ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011թ. թիվ ՇԴ1/0303/02/10, 17.07.2015թ. թիվ ԵԱՔԴ/2796/02/13, 29.06.2012թ. թիվ ԵՄԴ/0720/02/10 որոշումներից՝ հայտնել է, որ Կողմերի միջև առկա իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կանոնները:
Հղում կատարելով 06.09.2011թ. կնքված պայմանագրին, 08.09.2011թ. կնքված համաձայնագիր-պարտավորագրին, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 300, 301, 302, 304, 317 հոդվածներին՝ գտել է, որ 08.09.2011թ. գործարքը համարվում է առոչինչ գործարք, խախտվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300, 301, 302, 561, 562 հոդվածները, հետևաբար՝ Պատասխանողը պետք է իրեն վերադարձնի 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը:
Նշել է, որ գործի փաստերով հաստատված է, որ Հայցվորի կողմից ներկայացված պահանջը ներառում է առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառում, որի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության տաս տարի ժամկետը, որը՝ հայցը ներկայացնելու պահին, չի լրացել:

3. Պատասխանողի դիրքորոշումը
Դատարանին ներկայացրած դիրքորոշումով Պատասխանողի ներկայացուցիչն առարկել է ներկայացված հայցի դեմ, գտել է, որ այն իրավազուրկ է:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասը, 301 հոդվածի 1-ին մասը, 302 հոդվածը՝ հայտնել է, որ Հայցվորը պարտավոր էր անշարժ գույքի հետ կապված գործողությունները կատարել գրավոր գործարքը նոտարի կողմից վավերացնելու և գործարքից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու միջոցով, ինչը չի կատարել, հետևաբար՝ հայցի հիմքում դրված գործարքն առոչինչ է:
Նշել է, որ հայցի հիմքում դրված համաձայնագիր-պարտավորագիրը չի կարող դիտվել որպես Պատասխանողի կողմից Հայցվորին գումար վճարելու պարտավորություն: Նշել է նաև, որ գումարը վերադարձնելու ժամկետը նշված է մինչև 05.11.2011թ., իսկ Հայցվորը հայցը ներկայացրել է 11.11.2014թ.՝ բաց թողնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332 հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետը, ուստի՝ խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել:
Պատասխանողի ներկայացուցիչը Դատարանին ներկայացրած դիրքորոշմամբ հղում կատարելով գործի դատավարական նախապատմությանը, կատարելով մեջբերում սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումից՝ հայտնել է, որ Վճռաբեկ դատարանը սույն գործով հայցի փաստական հիմքում ընկած գործարքն ըստ էության չի դիտարկել առուվաճառքի պայմանագիր և առոչինչ գործարք:
Կատարելով մեջբերում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասը, 877 հոդվածի 14-ին մասը, 878 հոդվածի 1-ին մասը՝ եզրահանգել է որ Կողմերի միջև կնքված համաձայնությունը վերաբերում է ենթադրյալ փոխառության պարտավորաիրավական հարաբերություններին, որի կնքման համար բավարար է եղել պահպանել հասարակ գրավոր ձևը:
Կատարելով մեջբերում վերոնշյալ համաձայնագրից՝ հայտնել է, որ Հայցվորի կողմից ներկայացված պահանջը վերաբերում է փոխառության իրավահարաբերություններին, որի պարագայում Հայցվորի կողմից բաց է թողնվել պարտավորաիրավական հարաբերություններից բխող հայցային վաղեմության եռամյա ժամկետը: Գտել է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332 հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետը:
Անդրադառնալով Հայցվորի կողմից ներկայացված՝ հայցային վաղեմության ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, միջնորդությանը՝ հայտնել է, որ 03.11.2014-10.11.2014թթ. Հայցվորը զրկված չի եղել թե մինչ այդ, թե տվյալ ժամանակահատվածում իր ներկայացուցչի կողմից գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու հնարավորությունից, իսկ ներկայացված տեղեկանքին անդրադառնալով՝ հայտնել է, որ այն պայմանականորեն կարող է որպես բաց թողնված ժամկետ համարվել միայն 03.11.2014-10.11.2014թթ. համար հայց դատարան չներկայացնելու համար, և ոչ առհասարակ երեք տարվա համար բաց թողնված հայցային վաղեմության ժամկետի վերականգնման համար: Նշել է, նաև, որ Հայցվորը բուժումը ստացիոնար վիճակում չի ստացել:
Կարևորել է նաև Հայցվորի կողմից Պատասխանողին գումար փոխանցված լինելու, գումարի չափի հանգամանքների հիմնավորումը Հայցվորի կողմից, որոնց առկայության պարագայում միայն հնարավոր կլինի խոսել առոչինչ գործարքի անվավերության հետևանքների մասին:
Նշել է, որ ռեստիտուցիայի կարևոր նախապայմանը՝ Հայցվորի կողմից Պատասխանողին գումար փոխանցված լինելը, բացակայում է:
Նաև հայտնել է, որ պարտավորագիրն առավել քան ակնհայտ փաստում է Պատասխանողի պարտավորաիրավական հարաբերության առկայության մասին, որ ամենևին չի նշանակում, որ Հայցվորը գումարը փոխանցել է Պատասխանողին և ոչ թե վաճառվող անշարժ գույքի սեփականատիրոջը:
Վերոգրյալների հիման վրա խնդրել է հայցը մերժել՝ անդրադառնալով նաև Պատասխանողի հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը:

4. Երրորդ անձի դիրքորոշումը
Երրորդ անձը որևէ դիրքորոշում չի հայտնել:

II
1. Միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը
- Հրաչյա Մարատի Գրիգորյանը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանն օրենքով նախատեսված ժամկետում:

2. Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Ուսումնասիրելով Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործի նյութերը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168 հոդվածով սահմանված կարգավորումները և անդրադառնալով բացառապես հայցային վաղեմություն կիրառելու հիմքերին (առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը, գնահատմանը և ըստ էության գործի քննությանը վերաբերող իրավական խնդիրներին)՝ Դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, հետևաբար՝ թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործի քննությունը ենթակա է վերսկսման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը:
ՀՀ քա¬ղա¬քա¬ցիա¬կան օ¬րենսգր¬քի 331 հոդ¬վա¬ծի հա¬մա¬ձայն՝ հայ¬ցա¬յին վա¬ղե¬մութ¬յուն է համար¬վում ի¬րա¬վուն¬քը խախտ¬ված ան¬ձի հայ¬ցով ի¬րա¬վուն¬քի պաշտ¬պա¬նութ¬յան ժամանակա¬հատ¬վա¬ծը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
Վե¬րը նշված հոդ¬ված¬նե¬րի վեր¬լու¬ծութ¬յու¬նից հետևում է, որ հայ¬ցա¬յին վա¬ղե¬մութ¬յան ժամկետն այն ժա¬մա¬նա¬կա¬հատ¬վածն է, որն ան¬ձին հնա¬րա¬վո¬րութ¬յուն է տա¬լիս դի¬մե¬լու դատա¬րան իր ի¬րա¬վունք¬նե¬րի պաշտ¬պա¬նութ¬յան հայ¬ցով: Միա¬ժա¬մա¬նակ, Վճռա¬բեկ դատարանն ար¬ձա¬նագ¬րել է, որ այն դեպ¬քում, երբ վի¬ճող կող¬մը դի¬մում է ներ¬կա¬յաց¬րել հայցա¬յին վա¬ղե¬մութ¬յուն կի¬րա¬ռե¬լու վե¬րա¬բեր¬յալ, դա¬տա¬րա¬նը, կի¬րա¬ռե¬լով ՀՀ քաղաքացիական օ¬րենսգր¬քի 335-րդ հոդ¬վա¬ծի 2-րդ կե¬տը, պետք է քննարկ¬ման ա¬ռար¬կա դարձ¬նի հայ¬ցա¬յին վա¬ղե¬մութ¬յան ժամ¬կե¬տի լրա¬նա¬լու հար¬ցը: Հայ¬ցա¬յին վա¬ղե¬մութ¬յան ժամկե¬տի լրա¬ցած լի¬նե¬լը հայ¬ցը մեր¬ժե¬լու հիմք է, ան¬կախ այն հան¬գա¬ման¬քից, թե հայ¬ցը հիմ¬նա¬վոր է, թե` ոչ (տես ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011թ. թիվ ԵՔԴ/0085/02/08 որոշումը):
ՀՀ քաղաքացիական օ¬րենսգր¬քի 332 հոդ¬վա¬ծի հա¬մա¬ձայն՝ հայ¬ցա¬յին վաղեմության ընդհա¬նուր ժամկե¬տը ե¬րեք տա¬րի է:
ՀՀ քաղաքացիական օ¬րենսգր¬քի 333 հոդ¬վա¬ծի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օ¬րենսգր¬քի 317 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:
Նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը՝ ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետ և ժամկետների հաշվարկման ընդհանուր կանոն նաև սահմանել է դրանցից տարբերվող հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ և ժամկետների հաշվարկման հատուկ կանոններ, մասնավորապես՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջի դեպքում հայցային վաղեմության ժամկետը տաս տարի է, իսկ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվանից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2016թ. մայիսի 22-ի թիվ ԵՄԴ/0529/02/14 որոշումը):
Քննարկվող պարագայում Դատարանն արձանագրում է, որ ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ, հետևաբար՝ գործում է հայցային վաղեմության տաս տարվա ժամկետը, որի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվանից:
Անդրադառնալով «գործարքի կատարման օր» հասկացությանը՝ Դատարանը գտնում է, որ գործարքի կատարման օրը գործարքի կողմի, իսկ երկկողմ գործարքի դեպքում կողմերի՝ գործարքից ծագող պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների (որոնք որպես կանոն իրականացվում են ակտիվ գործողություններով՝ դրամ վճարելով, գույք հանձնելով, աշխատանքներ կատարելով, ծառայություն մատուցելով և այլն) կատարման օրն է, որը պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների բնույթով և գործարքի կողմերի կողմից սահմանված պայմաններով պայմանավորված ժամանակագրական առումով կարող է տարբեր լինել, այդ թվում՝ ինչպես համընկնել գործարքի կնքման օրվա հետ, այնպես էլ՝ չհամընկնել:
Վերոգրյալով պայմանավորված Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող այն հարցադրումներին, թե ե՞րբ է սկսվել հայցային վաղեմության ընթացքը և արդյո՞ք գործով հայցվոր Հրաչյա Մարատի Գրիգորյանն օրենքով սահմանված ժամկետում հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը՝ արձանագրելով հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 326 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327 հոդվածի համաձայն՝ ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 328 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
Գործում առկա 08.09.2011թ. թվագրված, Հրաչյա Գրիգորյանի, Գեորգի Բաղդասարյանի և Մաթևոս Գեորգյանի միջև կազմված «Համաձայնագիր-պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի, որի համաձայն՝ բոլորով 06.09.2011թ. գնել են անշարժ գույք, որի արժեքի 68,000.00 ԱՄՆ դոլարը վճարել է Գ. Բաղդասարյանը, 60,000.00 ԱՄՆ դոլարը Մ. Գեորգյանը, մնացած գումարը՝ Հ. Գրիգորյանը, հետազոտմամբ և գնահատմամբ, ինչպես նաև հաշվի առնելով ներկայացված պահանջով հայցվող անվավերության հետևանքները, Դատարանը գտնում է, որ նման պայմաններում պարտավորության բովանդակությունը կազմող գործողության (դրամի վճարման) կատարման, այսինքն՝ գործարքի կատարման, օր պետք է դիտարկել 2011թ. սեպտեմբերի 6-ը:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընթացքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327 հոդվածով և 328 հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների համաձայն, սկսել է հոսել 2011թ. սեպտեմբերի 7-ից:
Միևնույն ժամանակ՝ 2018թ. դեկտեմբերի 4-ին Դատարան մուտքագրված «Միջնորդություն հայցի հիմքերը լրացնելու և հայցային պահանջները փոփոխելու մասին» վերտառությամբ փաստաթղթի, որի համաձայն՝ Հրաչյա Մարատի Գրիգորյանը խնդրել է 08.09.2011թ. կնքված գործարքի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի հետևանքներ, պարտավորեցնել Գեորգի Բաղդասարյանին Հրաչյա Գրիգորյանին հետ վերադարձնել 172,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը, հետազոտմամբ և գնահատմամբ՝ Դատարանն արձանագրում է, որ Հրաչյա Մարատի Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերի 4-ին, հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը:
Արդյունքում՝ Դատարանը փաստում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջը Հրաչյա Մարատի Գրիգորյանի կողմից ներկայացվել է տվյալ դեպքում կիրառելի տաս տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, որպիսի պարագայում անհիմն է համարում հայցային վաղեմության ժամկետը լրանալու վերաբերյալ Պատասխանողի ներկայացուցչի վկայակոչած փաստարկները և եզրահանգում է, որ թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործի քննությունը՝ վերսկսման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168, 199-200 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Ըստ հայցի Հրաչյա Մարատի Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Արսենի Բաղդասարյանի, երրորդ անձ՝ Ավետիք Ցոլակի Պետրոսյան՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել:
Թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործի քննությունը վերսկսել և նախնական դատական նիստը նշանակել 2024թ. հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին, քաղաք Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`