Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/26239/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ
ԵԴ/26239/02/20
Պատասխանող՝ Դիեքս փորձագիտական կենտրոն ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Գրիբոյեդովի 60

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/26239/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Վազգենի Թամամյանի ընդդեմ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ՀԿ-ի, Դիեքս փորձագիտական կենտրոն ՍՊԸ-ի, Ռեսո ԱՓԲԸ-ի՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու, կատարված դասակարգումը վերացնելու, ապահովագրական հատուցում վճարելու/մերժելու/ վերաբերյալ որոշում-ծանուցում վերացնելու և գումարի բռնագանջման պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 13.05.2024թ., ժամը 12:15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 8-րդ նիստերի դահլիճում:

Հասցե` Hrachya Nersisyan St

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`