Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/19828/02/20 քաղաքացիական գործով Ինգա Լոփոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19828/02/20

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 մարտի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Ավետիսյանի «Լիգա Ինշուրանս» ԱՓԲ ընկերության՝ ապահովագրական հատուցում վճարելը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Ավետիսյանի ընդդեմ «Լիգա ինշուրանս» ԱՓԲ ընկերության՝ ապահովագրական հատուցում վճարելը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:
19.03.2024թ. հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել է պատասխանողի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը պատասխանողի ներկայացուցչի քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են ՃՏՊ-ում հայցվորի մեղքի բացակայության և ապահովագրական հատուցումը մերժելու ոչ իրավաչափության վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/19828/02/20 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Վարդան Ավետիսյանը պետք է ապացուցի ՃՏՊ-ում իր մեղքի բացակայության և ապահովագրական հատուցումը մերժելու ոչ իրավաչափության վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 10.04.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 30.04.2024թ., ժամը 15:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813-438)


ԴԴ-8.2/Ե-____________________


ԵԴ/19828/02/20

հայցվոր Վարդան Ավետիսյանի
ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանին
ք. Երևան, Ս.Վրացյան 73/1 շենք, 2-րդ հարկ, 6-րդ սենյակ
պատասխանող «Լիգա ինշուրանս» ԱՓԲ ընկերությանը
ք.Երևան, Հյուսիսային պողոտա 1
երրորդ անձ՝ «Նաիրի ինշուրանս» ԱՍՊ ընկերությանը
ք.Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5
Ինգա Արսենի Լոփոյանին
ք.Երևան, Լուսինյանց փողոց, տուն 17


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.03.2024թ. «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը՝ 1 թերթից:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`