Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/5963/02/23 քաղաքացիական գործով ծանուցում /Մարինե Հրաչիկի Սիրունյանի/

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5963/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 մարտի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Ռոմիկ Հրաչիկի Մարտիրոսյանի ընդդեմ Մարինե Հրաչիկի Սիրունյանի, Հարություն Հրաչիկի Մարտիրոսյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան՝ Ռոմիկ Հրաչիկի Մարտիրոսյանի ներկայացուցիչը խնդրել է Ռոմիկ Հրաչիկի Մարտիրոսյանին ճանաչել Հրաչիկ Մարտիրոսյանի, Աչիկո Մարտիրոսյանի և Փայլակ Մարտիրոսյանի ամբողջ ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ավան, 14-րդ փողոցի, տուն 101 հասցեում գտնվող անշարժ գույքում իր կողմից փաստացի տիրապետվող մասնեբաժինների նկատմամբ:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի 28.02.2023 թվականի որոշմամբ հայցվոր Ռոմիկ Հրաչիկի Մարտիրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի 19.10.2023 թվականի որոշմամբ բավարարվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու մասին, այն է՝ Ռոմիկ Հրաչիկի Մարտիրոսյանին ճանաչել Հրաչիկ Մարտիրոսյանի, Աչիկո Մարտիրոսյանի և Փայլակ Մարտիրոսյանի ամբողջ ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ավան, 14-րդ փողոցի, տուն 101 հասցեում գտնվող անշարժ գույքում իր կողմից փաստացի տիրապետվող մասնաբաժինների նկատմամբ, դրանք են՝ Հրաչիկ Մարտիրոսյանի, Աչիկո Մարտիրոսյանի ժառանգական հատվածից՝ 0.214 հա մակերեսով հողատարածք և 106.2 քմ բնակելի և օժանդակ շինություններ, Փայլակ Մարտիրոսյանի ժառանգական զանգվածից 289 քմ մակերեսով բնակելի և օժանդակ շինություններ և դրանցով ծանրաբեռնված հողամասը:
ՀՀ նախագահի 22.02.2024 թվականի թիվ ՆՀ-59-Ա հրամանագրով դատավոր Ժ. Ասատրյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, որով էլ պայմանավորված սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 26.02.2024 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 27.02.2024 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի մայիսի 08-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`