Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/0346/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ/0346/02/23
N ԴԴԱ-12 _________/24
« » 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Լիլիթ Արսենի Ադոյանին
ՀՀ, Գեղարքունիքի մ․, գ․ Վարդենիս, Ա․Սեսմանուկյան փ․, 1-ին նրբ․, 14 շենք, բն․ 28
Լիլիթ Արսենի Ադոյանին
ՀՀ, Կոտայիք մ․, գ․ Քասախ․, Գարեգին Նժդեհի 72/2

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանի վարույթում է քննվում ըստ հայցի Վարազդատ Վարշամի Հարությունյանի և Գյուլին Սուրիկի Պողոսյանի ընդդեմ Լիլիթ Արսենի Ադոյանի՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և այդ հողամասի նկատմամբ գույքի նախկին սեփականատերերի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մայիսի 02-ին` ժամը 17։00-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, 5-րդ դահլիճ) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք դատարան։
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական արգելք չէ գործի քննության համար
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ՀՀ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ․ԳԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`