Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԿԴ/1973/02/15 քաղաքացիական գործով
22.03.2024
Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԿԴ/1973/02/15 քաղաքացիական գործով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող՝ <<Լոկալ դիվելոփըրզ>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 16, բն. 4/
Դատարանը Ձեզ հրավիրում է որպես հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող,
2024 թվականի մարտի 28-ին, ժամը 12:15-ին,
ըստ հայցի <<Լոկալ դիվելոփըրզ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ պատասխանողներ Ժիրայր Հակոբի Ավանյանի, Աիդա Միրզոյանի, երրորդ անձ <<Դոլ-մա-մա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` սեփականության օտարման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ժիրայր Հակոբի Ավանյանի, Աիդա Սուրենի Միրզոյանի ընդդեմ <<Լոկալ դիվելոփըրզ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջի վերաբերյալ ԵԿԴ թիվ 1973/02/15 քաղաքացիական գործով, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող ընկերության ներկայացուցիչը պարտավոր է իր հետ ունենալ անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև դրանց պատճենները: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Արաբկիրի նստավայր /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ civ.yerevan@court.am, հեռ.՝ 010-24-48-47/
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 24-48-47
Էլ. փոստ`