Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանողներ Արայիկ Արազի Զուրաբյանի և
Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ՝
փաստաբան Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9
Էլ. հասցե՝ allazurabyan@gmail.com


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2024թ.
Պատասխանողներ Արայիկ Արազի Զուրաբյանի և
Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ՝
փաստաբան Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9
Էլ. հասցե՝ allazurabyan@gmail.com

Ուղարկվում են թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) «Բացարկի միջնորդությունը մերժելու մասին», «Քաղաքացիական գործով դատական սանկցիա կիրառելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» և «Ապացույց պահանջելու մասին» որոշումները:
Սույն գործով նշանակված է դատաքննություն 2024 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:


Միաժամանակ նկատի ունենալով, որ 20.03.2024թ. դատարանում ստացված պատասխանողների ներկայացուցչի՝ պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացված բացարկ հայտնելու միջնորդությամբ պատասխանողների ներկայացուցիչը նաև հայտնել է, իր բնորոշմամբ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն և ակնկալել ծանուցվել այդ հասցեով, դատավարական փաստաթղթերն այսուհետ ուղարկվում են նաև նրա՝ allazurabyan@gmail.com էլեկտրոնային փոստին:

Առդիր՝ «9» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`