Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/41797/02/23 քաղաքացիական գործով Երրորդ անձ՝ <<Քալրս դիզայն>> ՍՊԸ-ին ուղղված հրապարակային ծանուցում

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

թիվ ԵԴ2/41797/02/23 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝ <<Քալրս դիզայն>> ՍՊԸ-ին Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 4-րդ նրբ., 1 տուն
Հարգելի <<Քալրս դիզայն>> ՍՊԸ, Դուք՝ որպես երրորդ անձ, ծանուցվում եք այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/41797/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Ռազմիկի Գասպարյանի ընդդեմ Թադևոս Ալբերտի Հովհաննիսյանի և <<Արարատբանկ>> ԲԲԸ-ի, երրորդ անձ՝ <<Քալրս դիզայն>> ՍՊԸ՝ պայմանագրերն անվավեր ճանաչելու և համաձայնագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, որով հրավիրվել է հերթական նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 16.05.2024թ. ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք.Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեում, թիվ 10 դատական նիստերի դահլիճում:

Դատական նիստին ներկայանալ սահմանված ժամին՝ Ձեր հետ ունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Ծանոթություն. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան



Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`