Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0308/05/13 վարչական գործով ծանուցագիր

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր ԱՁ Հարություն Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դեմիրճյան 32

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0308/05/13 վարչական գործով (Անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 27-րդ բաժնի պետի 05.04.2013 թվականի թիվ 1411154 վարչական ակտը վերացնելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 222292 որոշումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`