Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին

25.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Գագիկ Գրիշայի Իգիթյանին
Երրորդ անձ
Կարինե Սերյոժայի Լալայանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Նոր Երզնկա, 3 փ․, տուն 35/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Գագիկ Սաշայի Իգիթյանի, երրորդ անձինք՝ Կարինե Սերյոժայի Լալայանի, Նաիրա Սաշայի Իգիթյանի, Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանի՝ պարտքը մարելու համար պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով 28.02.2024 թվականին կայացվել է որոշում փորձաքննության ընթացք ապահովելու մասին:


Միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարանի,Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆԱՅԱՆ

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ապահովել թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով 13.02.2024 թվականին Դատարանի որոշմամբ նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության կատարման ընթացքը:
2. Պարտավորեցնել թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Սաշայի Իգիթյանին, երրորդ անձինք՝ Կարինե Սերյոժայի Լալայանին, Նաիրա Սաշայի Իգիթյանին, Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանին չխոչընդոտելու փորձաքննության անցկացմանը և սույն որոշման մասին ծանուցվելու պահից հնգօրյա (5-օրյա) ժամկետում «Էքսպերտ Պրոֆ Գրուպ» ՍՊԸ-ին ներկայացնել (պայմաններ ստեղծել փորձաքննության անխափան ընթացքի համար) ՀՀ Կոտայքի մարզի, Նոր Երզնկա համայնք, 3-րդ փողոց, թիվ 35 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 28082019-07-0087) անշարժ գույքը՝ թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով 13.02.2024 թվականին նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննությունն իրականացնելու համար:
3. Պարտավորեցնել թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Սաշայի Իգիթյանին, երրորդ անձինք՝ Կարինե Սերյոժայի Լալայանին, Նաիրա Սաշայի Իգիթյանին, Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանին փորձագետներին ներկայացնել փորձաքննության կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդպիսիք պահանջվելու դեպքում:
4. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ խոչընդոտող կողմի հաշվին:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ







Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 0025224381

Էլ. փոստ`