Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0205/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ2/0205/02/23
15․03․2024
 <<Բերք Գրուպ>> ՍՊԸ-ին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Սպանդարյան 3
 Հովհաննես Ադամի Սահակյանին
ԼՂՀ, Բերձոր, 6 թ, 67 տ

ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

13 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Հովհաննես Ադամի Սահակյանի և «Բերք Գրուպ» ՍՊ ընկերության՝ (այսուհետ նաև` Պատասխանողներ) գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

16․02․2023 թվականին «Էվոկաբանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Բերք Գրուպ» ՍՊ ընկերության և Հովհաննես Ադամի Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է Դատարանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, հանձնվել են 27․02․2023 թվականին:
Դատարանի 09․03․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 14․08․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Կողմերը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ, սակայն դատական նիստին չեն ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է գործի քննությունն իրականացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված, սակայն դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց բացակայությամբ: Պատասխանողի ծանուցումն իրականցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով և վերջինիս կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց սույն գործով չի ներկայացվել, չի
Դատարանն, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 01․02․2024 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 13․03.2024 թվականը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15 օրյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով հայցադիմումը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, իսկ Պատասխանողները սահմանված ժամկետում չեն վիճարկել դրա վավերությունը, և առհասարակ, սույն գործով չեն ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն, դիրքորոշում ներկայացված պահանջի վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով հնարավոր է կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 199-րդ, 200-րդ, 303-րդ, 304-րդ և 305-րդ հոդվածներով՝ Դատարանը
ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Ադամի Սահակյանի և «Բերք Գրուպ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ2/0205/02/23 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի ապրիլի 03-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
3. Պատասխանողներին պարզաբանել, որ հակընդդեմ հայց կարող են ներկայացվել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`