Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/4859/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ/4859/02/23
25․03․2024
Ավետիս Ազատի Ավետիսյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակ, 4 փ, 11 տ
Ազատ Ավետիսի Ավետիսյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակ, 4 փ, 11 տ
Գայանե Հենրիկի Ավետիսյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակ, 4 փ, 11 տ
Նշան Հրաչյայի Ավետիսյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակ, 2 փ, 2 փկ, 4 տ

ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

19 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի «Ակբա բանկ» ԲԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ավետիս Ազատի Ավետիսյանի, Ռուդիկ Միսակի Ավետիսյանի, Ազատ Ավետիսի Ավետիսյանի, Գայանե Հենրիկի Ավետիսյանի, Նշան Հրաչյայի Ավետիսյանի, Եվգենյա Սերգեյի Ավետիսյանի՝ (այսուհետ նաև` Պատասխանողներ) գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

23․10․2023 թվականին «Ակբա բանկ» ԲԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ. Մկրտչյանին հանձնվել են 24․10․2023 թվականին:
Դատարանի 02․11․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 16․02․2024 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, արձանագրային որոշմամբ որոշել է հրավիրված նախնական դատական նիստերն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստերին չներկայացած գործին մասնակցող անձանց (ներկայացուցիչների) բացակայության պայմաններում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15 օրյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով հայցադիմումը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, իսկ Պատասխանողները սահմանված ժամկետում չեն վիճարկել դրա վավերությունը, և առհասարակ, սույն գործով չեն ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն, դիրքորոշում ներկայացված պահանջի վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով հնարավոր է կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 199-րդ, 200-րդ, 303-րդ, 304-րդ և 305-րդ հոդվածներով՝ Դատարանը
ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի «Ակբա բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Ավետիս Ազատի Ավետիսյանի, Ռուդիկ Միսակի Ավետիսյանի, Ազատ Ավետիսի Ավետիսյանի, Գայանե Հենրիկի Ավետիսյանի, Նշան Հրաչյայի Ավետիսյանի, Եվգենյա Սերգեյի Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ/4859/02/23 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի ապրիլի 08-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
3. Պատասխանողներին պարզաբանել, որ հակընդդեմ հայց կարող են ներկայացվել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`