Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/18263/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Մինա Կարապետի Մուշեղյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

25.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թիվ ԵԴ/18263/02/18 քաղաքացիական գործով
Մինա Կարապետի Մուշեղյանին
/Հասցե՝ ք. Երևան, Ղ. Փարպեցու փող., 22 շ., բն. 5/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/18263/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Իրինա Կարապետի Մորսիկյանի ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից 10.10.2017 թվականին կայացված TR010177 պայմանագրով հատուցման վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և Կարապետ Մորսիկյանի աճյունի ռեպատրիացիայի ծախսերը հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի մայիսի 17-ին, ժամը 10:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35, էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:
Չներկայանալու հետևանքները՝
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասը՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`