Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/2391/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



Նարինե Խաչատրյանին
(ՀՀ, ք. Երևան, Վ.Շենգավիթ, 10 փող., 19ա շ., բն. 43)



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ.Համբարձումյան, դատավորներ՝ Ն.Մարգարյան, Մ.Հարթենյան) 16.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/2391/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Ջեմմա Հովհաննիսյանի ընդդեմ Նարինե Խաչատրյանի, Անի Թադևոսյանի, Սուսաննա Թադևոսյանի, Լիլիթ Ասիրյանի, Ջեմմա Թադևոսյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Նարինե Խաչատրյանի, Անի Թադևոսյանի, Սուսաննա Թադևոսյանի ընդդեմ Ջեմմա Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Լիլիթ Ասիրյան, Ջեմմա Թադևոսյան, Վասիլի Թադևոսյան, Թամարա Թադևոսյան, Սեդա Թադևոսյանի, Գագիկ Թադևոսյան` ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 14.07.2023 թվականի վճռի դեմ հակընդդեմ հայցով հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Նարինե Խաչատրյանի վերջին հայտնի բնակության վայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Շենգավիթ, 10 փող., 19ա շ., բն. 43 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`