Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/10655/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Լուսինե Ներսեսի Զեյնալյան
(ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր 37 փ․, 3/2 շենք, 513 բն․ 
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/10655/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վահան Հենրիկի Մարգարյանի ընդդեմ պատասխանողներ Սամսոն Հայրիկի Թևանյանի և «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերության, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Լուսինե Ներսեսի Զեյնալյանի՝ Սամսոն Հայրիկի Թևանյանից և «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ից հօգուտ հայցվոր Վահան Հենրիկի Մարգարյանի բռնագանձել 21000 ԱՄՆ դոլարին համարժեք 10215000 ՀՀ դրամ, որից 8415000 ՀՀ դրամը պատասխանող Սամսոն Հայրիկի Թևանյանից որպես պատճառված վնաս, իսկ 1800000 ՀՀ դրամը «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ից որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 344100 ՀՀ դրամ վճարված դատական ծախսերը, որից 27000 ՀՀ դրամը՝ որպես փորձաքննության կատարման համար վճարված գումար և 31700 ՀՀ դրամ՝ որպես հայցագնի համար նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու: Պատասխանող Սամսոն Հայրիկի Թևանյանից հօգուտ հայցվորի 3115165 ՀՀ դրամ որպես 8415000 ՀՀ դրամի նկտամմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնգանաձելու, ինչպես նաև դրանց հաշվարկը մինչև գումարի փաստացի վճարման օրը շարունակելու և պատասխանող «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ից 521360 ՀՀ դրամ որպես 1800000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնագանձելու և դրանց հաշվարկը մինչև գումարի փաստացի վճարման օրը շարունակելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ որպես վերոնշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 17-ին, ժամը՝ 16։30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր՝ հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, նիստերի դահլիճ թիվ՝ 1, հեռ.՝ +374 10 20-90-92:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
ՊԱՐԶԱԲԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի գործավար Լ․ Պետրոսյան

Հասցե` Հր․ Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`