Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2189/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2189/02/23

‹‹ԱՐՄՕՅԼ›› ՓԲԸ-ին
ք. Երևան, Դավթաշեն 2 թաղ., 28/4

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի հուլիսի 15-ին ժամը 10։30-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի ‹‹Հայբիզնեսբանկ›› ՓԲԸ-ի ընդդեմ ‹‹ԱՐՄՕՅԼ›› ՓԲԸ-ի, Հենրիկ Սերոջի Դերղոկասյանի, Միսակ Արամի Ազնաուրյանի, Ալֆրեդ Քարիմի Աբեդհի, ‹‹ՄԱԴԵՐՈ›› ՍՊԸ-ի՝ վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`