Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/4253/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ/4253/02/22 N Ե _____ /24
28 մարտի 2024 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Պատասխանող՝ Գնել Ռոբերտի Բադալյանին
/հաշվառման հասցե՝ Ֆրանսիա, 41000 Բլուա, Մարեշալ Լյուտեի 4-րդ պողոտա/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 27.03.2024 թվականին վարույթ է ընդունել թիվ ԼԴ/4253/02/22 քաղաքացիական գործն ըստ Աննա Արամի Ղլիջյանի ընդդեմ Գնել Ռոբերտի Բադալյանի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ալիմենտի բռնագանձման և երեխայի բնակության վայրը մոր մոտ որոշելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանող Գնել Ռոբերտի Բադալյանը /հաշվառման հասցե՝ Ֆրանսիա, 41000 Բլուա, Մարշալ Լյուտեի 4-րդ պողոտա/ դատավարական փաստաթղթերը չի ստացել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2024 թվականի «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` (0256) 2-11-00

Էլ. փոստ`