Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0010/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ «ԳՈՐԻՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0010/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Տեղեկացնում ենք, որ նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 23-ին, ժամը 14։00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք մասնակցելու սույն դատական նիստին՝ որպես երրորդ անձ։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`