Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0532/05/19 վարչական գործով հրապարակային ծանուցում

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09

Էդուարդ Արսենյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արտաշիսյան փ., 63, բն. 24

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/0532/05/19 վարչական գործով ըստ Էմիլ Վարդանյանի հայցի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Էդուարդ Արսենյան՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵՄԴ/0521/02/11 քաղաքացիական գործով 16.03.2012թ. կայացված վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ նախատեսված 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով Էդուարդ Արսենյանի դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 04.02.2015թ. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Ս. Հակոբյանի կողմից կայացված որոշումից ծագած հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Էմիլ Վարդանյանից հօգուտ Էդուարդ Արսենյանի 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումար բռնագանձելու կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (համապատասխան հարկադիր կատարողների) կողմից ընդունված մյուս բոլոր որոշումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Ս. Հակոբյանի կողմից կայացված՝ «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 04.02.2015թ. որոշումը, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Ս. Հակոբյանի կողմից կայացված՝ «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» 08.12.2014թ. որոշումը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության մայոր Գ. Սողոմոնյանի կողմից կայացված՝ «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 19.12.2018թ. որոշումը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության մայոր Գ. Սողոմոնյանի կողմից կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 20.12.2018թ. որոշումը, «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» 10.04.2015թ. որոշումը, «Կատարողական գործողությունները վերսկսելու մասին» 17.01.2018թ. որոշումը, «Հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» 22.02.2018թ. որոշումը, «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» 28.02.2018թ. որոշումը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱԾ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Ս. Հակոբյանի կողմից կայացված «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» 04.02.2015թ. որոշումը ամբողջությամբ վերացնելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15:10-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`