Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6564/05/21 վարչական գործով հրոպարակային ծանուցում

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09


ԱՁ Հասմիկ Սարգսի Արնաուդյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն Ձոր 2 թղմ., 34 տուն

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/6564/05/21 վարչական գործով ըստ ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի հայցի ընդդեմ ԱՁ Հասմիկ Սարգսի Արնաուդյանի՝ ԱՁ Հասմիկ Սարգսի Արնաուդյանին, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 15.12.2021 թվականի վճռի դեմ ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2024 թվականի մայիսի 30-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`