ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ ԱՎԴ/0598/02/20 քաղաքացիական գործով
02.04.2024
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ/0598/02/20 քաղաքացիական գործով
պատասխանող Լիլիթ Սաֆարյանին
հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մխչյան, Սարյան փող., տուն 9
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Կոստանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ա/Ձ Հրաչիկ Վարազդատի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ընդդեմ Աննա Գասպարյանի, Դերենիկ Սաֆարյանի, Քրիստինե Սաֆարյանի, Լիլիթ Սաֆարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մխչյան, Սարյան փող., տուն 9 հասցեով, սակայն ծանուցումը վերադարձվել է դատարան` «Չպահանջված» նշումով:
Միաժամանակ հայտնվում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի ապրիլի 17-ին, ժամը 10:15-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`