Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33192/02/22 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

02.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/33192/02/22 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Անի Կարապետի Ենգիբարյանին Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Խուդյակովի փ. 84/1 շ., 30 բն.
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/33192/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Նարեկ Աշոտի Խաչատրյանի ընդդեմ Անի Կարապետի Ենգիբարյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, 15.03.2024թ. կայացված <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշումը։

Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե` պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:

Առդիր՝
1. <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշում- 1 թերթից:
Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:

Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`