Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0182/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Պատասխանող Սամվել Ազատի Ուզունյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց փ., շենք 51 բն.40


Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0182/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սամվել Ազատի Ուզունյանի և Ալլա Ռաֆիկի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲ ընկերության և Սամվել Ուզունյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2024 թվականի մայիսի 10-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`