Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/4449/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Անդրանիկ Սմբատյան
ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Նանսենի 21 փ., 2 տ․
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4449/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հովիկ Ալիխանյանի ընդդեմ <<Ռոսգոսստրախ>> ԱՓԲԸ-ի, երրորդ անձինք <<Նաիրի Ինշուրանս>> ապահովագրական ՍՊԸ-ի, Անդրանիկ Սմբատյանի՝ վնասի գումարը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը։
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
որ 17.04.2024 թ-ին ժամը 11։30-ին հրավիրվել է նախնական դատական նիստ(ք. Երևան, Հ․ Նեսիսիյան 10 2-րդ դահլիճ):
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե` մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ԳՈՐԾԱՎԱՐ՝ Լ․ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ․ Նեսիսիյան 10

Հեռ..` +374 10 24-08-31, ներքին (237)

Էլ. փոստ`