Հա. ԵԴ/66686/02/22 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Նազելի Միխայելի Գյուլազյանին ուղղված դատական ծանուցագիր:
08.04.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
08 ապրիլի 2024թ.
Հա. ԵԴ/66686/02/22 քաղաքացիական գործով
վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Նազելի Միխայելի Գյուլազյանին
/ք. Երևան, Դավթաշեն 7-րդ փող., 51/1 տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Սերոբ Պողոսի Քերոբյանի ընդդեմ Համլետ Լենդրուշի Դիլբարյանի և պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Նազելի Միխայելի Գյուլազյանի՝ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բաժինն առանձնացնելու աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԵԴ/66686/02/22 քաղաքացիական գործով դատարանի 2024թ. ապրիլի 08-ի որոշմամբ գործը համարվել է դատաքննության նախապատրաստված, ավարտվել է նախնական դատական նիստը և գործը նշանակվել է դատաքննության 2024թ. մայիսի 24-ին, ժամը 12:30-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`