Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/5243/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Հայցվոր՝ «Առողջ Սունկ» ՍՊ ընկերությանը
Հասցե՝ (ՀՀ ք․Երևան, Աբովյան փող․, 36 շ․, բն․ 43)



Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/5243/02/21 քաղաքացիական գործով 2024 թվականի մարտի 19-ին, ժամը 12:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստին Դատարանը գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված՝ գործի դատաքննությունը նշանակել է 2024 թվականի մայիսի 07-ին, ժամը 12:20-ին, (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ապահովել «Առողջ Սունկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչի մասնակցությունը դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով և համապատասխան լիազորագրով:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ




Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`