Թիվ ԵԴ2/0037/02/24 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում
09.04.2024
Թիվ ԵԴ2/0037/02/24 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Ալլա Ալբերտի Սարգսյան ԱՁ-ին Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Վահրամ Փափազյան 23
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/0037/02/24 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Վականտ>> ՍՊԸ-ի ընդդեմ Ալլա Ալբերտի Սարգսյան ԱՁ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 04.04.2024թ. կայացված <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը:
Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից` գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Առդիր՝
1. <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշում:
Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:
Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան
Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +37410240831
Էլ. փոստ`