Թիվ ՎԴ/4651/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր
09.04.2024
Անհատ ձեռնարկատեր Լուիզա Սահակյանին
(Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան փողոց 1շ., բն. 9)
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/4651/05/22 վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Լուիզա Մուշեղի Սահակյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 06.12.2024 թվականին, ժամը 11:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9
Հեռ..` (+374 10) 29-31-13
Էլ. փոստ`