Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0321/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

10.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Սուրեն Սերժիկի Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փող., 19 շ., բն. 22

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0321/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արշակ Ասիլբեկի Խառատյանի ընդդեմ Աստղիկ Հրանտի Ադամյանի, Սուրեն Սերոժի Փիրումյանի, Հարություն Ջիվանի Եգանյանի և Սուրեն Մանուկյանի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու և խախտման վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջների մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի հունիսի 18-ին, ժամը 14:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Զ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`