ԹԻՎ ԼԴ/3236/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
11.04.2024
Արմինե Ասլանյանին
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան 38շ., բն. 3ա
Ծանուցագիր
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ.Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ/3236/02/20 քաղաքացիական գործով, ըստ հայցի ‹‹Ֆինքա›› ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Ստեփանի Ասլանյանի, Ստեփան Վասիլի Ասլանյանի, Էգուշ Իոսիպի Ասլանյանի, Արմինե Ասլանյանի և Քրիստինե Ասլանյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հովհաննես Ստեփանի Ասլանյանի ընդդեմ ‹‹Ֆինքա›› ՈւՎԿ ՓԲ ընկերության՝ լրացուցիչ պարտավորությունը դադարեցված ճանաչելու պահանջի մասին, 2024 թվականի հունիսի 20-ին, ժամը 15:30-ին նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատասխանող:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1
Հեռ..` 0253/2-42-23
Էլ. փոստ`