Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/35245/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

11.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սեյրան Առաքելյանի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանին
(ք.Երևան, Ավետ Ավետիսյան 67 շենք, բն. 53)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Սեյրան Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 22.05.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/35245/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Սեյրան Առաքելյանի ընդդեմ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարողի 2020թ. հոկտեմբերի 26-ի թիվ 316-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ բռնագանձելու պահանջի մասին:
Գործով հայցվոր Սեյրան Առաքելյանի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Ավետ Ավետիսյան 67 շենք, բն. 53 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`