Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8221/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

11.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
04.12.2023 թվական
Երրորդ անձ Հարություն Մանուկյանին
ք. Երևան, Չկալովի 24 տուն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/8221/05/23 վարչական գործով, ըստ հայցի Ստեփան Մանուկյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրոդ անձ Հարություն Մանուկյանի, Արմեն Մանուկյան՝ 12.09.2023 թվականի թիվ 11107946 կատարողական վարույթով Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման ԵԴ/24759/02/20 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմա վրա տրված կատարողական թերթի հարկադիր կատարման շրջանակներում հայցվորի հետ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և 12.09.2023 թվականի թիվ 11107946 կատարողական վարույթով Գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատաքննությունը նշանակված է 25.04.2024 թվականին, ժամը 16։45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։







ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`