Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/5221/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Անի Հովհաննիսյան
/ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 20շ., բն. 55/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԿԴ/5221/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի` ըստ հայցի Լուսինե Հովսեփի Սահակյանը և Երվանդ Ռաֆիկի Վարոսյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Արեգի Հակոբյանի, երրորդ անձինք` Աննա Գագիկի Ավագյան և Անի Հովհաննիսյան՝ www.xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. հրապարակված արտահայտության համար ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Արեգի Հակոբյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու, 06.07.2015թ. և 30.07.2015թ. հրապարակված զրպարտչական տեղեկությունները ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Արեգի Հակոբյանին հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:

Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԿԴ/5221/02/15 քաղաքացիական գործով 07.08.2024թվականին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`