Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8151/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵԴ/8151/02/23 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում


Պատասխանող՝ Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին
ՀՀ, ք․ Երան, Կոմիտասի պ․, 38/1 շ․, 26 բն․
Թիվ ԵԴ/8151/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Սարգիս Արայի Սիսակյանի անունից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի՝ ապահովագրական հատուցում վճարելու համար հիմք հանդիսացող փորձագիտական եզրակացությունն անարժանահավատ ճանաչելու և պատճառված վնասի դիմաց ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը` 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց, թիվ 41ա):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես երրորդ անձ։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` (+374 10)51-18-13 ներքին (457)

Էլ. փոստ`