Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/4451/02/16 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

թիվ ԵԱՔԴ/4451/02/16 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Կարեն Գևորգյանին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 47/10

Հարգելի Կարեն Գևորգյան, Դուք՝ որպես պատասխանող, ծանուցվում եք այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է քննվում թիվ ԵԱՔԴ/4451/02/16 քաղաքացիական գործն գործն ըստ հայցի Արա Նազինյանի ընդդեմ Մարինա Գևորկովայի, Կարեն Գևորգյանի և Վարդան Խազմալյանի, երրորդ անձ՝ <<Պրոմեթեյ բանկ>> ՓԲԸ-ի իրավահաջորդ <<Էվոկաբանկ>> ՓԲԸ՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, Երևան քաղաքի Բաղրամյան 47 շենքի թիվ 10 հասցեի բնակարանի և Բաղրամյան 47/5 խանութի թիվ 10 հասցեի բնակարանի և Բաղրամյան 47/5 խանութի միջև առկա անօրինական շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որով հրավիրվել է հերթական նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 25.06.2024թ. ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք.Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեում, թիվ 10 դատական նիստերի դահլիճում:

Դատական նիստին ներկայանալ սահմանված ժամին՝ Ձեր հետ ունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Ծանոթություն. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված: Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`